ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ
Դիզենտերիա, դիսբակտերիոզ
Դիզենտերիան աղիքային (հատկապես հաստ աղիի) սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որն այսօր լայն տարածում ունի: Դրա պատճառներն աղիքային շիգելլ տեսակի բացիլներն են, որոնք երկար ժամանակ պահպանվում են սննդամթերքի (բանջարեղենի, կաթի, յուղի, պանրի, եւ այլն) եւ բաց, աղտոտված ջրահորերի մեջ:
Այս հիվանդությունն արտահայտվում է օրգանիզմի ընդհանուր թուլացմամբ, մարմնի դողով, ջերմության բարձրացմամբ, փորի շրջանում ցավերով, փորլուծությամբ (դեղնասպիտակ լորձով, երբեմն` արյունալույծ դրսեւորումներով): Մեր ընթերցողների խնդրանքով այսօր ժողովրդական որոշ միջոցներ կներկայացնենք դիզենտերիայի դեմ:
- 1 ճաշի գդալ գերչակը (կաստորկա) խառնեք 1 բաժակ գարեջրի հետ եւ միանգամից խմեք: Իհարկե, անմիջապես թուլություն կզգաք, ցավեր եւ կծկումներ կունենաք, սակայն հաղթահարեք այդ ցավը եւ քնեք: Հաջորդ առավոտյան ձեզ առողջ եւ թարմ կզգաք:
- Մոշի վրա եռջուր լցրեք եւ որպես թեյ խմեք: Արդյունքը նկատելի կլինի առաջին իսկ օրից:
- Կապույտ հապալասը (գալուբիկա) ժողովրդական բժշկության մեջ առհասարակ ճանաչված է որպես հակադիզենտերիկ միջոց: Նաեւ կարող եք հապալասի չոր պտուղների վրա եռջուր լցնել, թրմել եւ խմել:
- Հիվանդության հենց առաջին նախանշանների ժամանակ եւ բուժման ընթացքում նախաճաշելուց 30 րոպե առաջ օրը 1 անգամ 1-2 թեյի գդալ ալոէի թարմ քամած հյութ խմեք:
- 1 ճաշի գդալ թրթնջուկի արմատները (կորնի սչավելյա կոնսկոգո) 15 րոպե եռացնել 1,5 բաժակ ջրի մեջ, 4 ժամ թրմել, օրը 3-4 անգամ 1 ճ/գ խմել ուտելուց առաջ: Շատ լավ միջոց է:
Ի դեպ, թրթնջուկի մասին. Ավիցենան այս տեսակի թրթնջուկի մասին գրել է. «Թրթնջուկի արմատները քացախի մեջ եռացրած` օգնում է (վնասված) եղունգների հեռացմանը, իսկ գինու մեջ եռացրած թրթնջուկը (դրանով պատրաստված բուժիչ թրջոցները) շատ օգտակար է մկնատամ, որքին (լիշայ) հիվանդությունների դեպքում: Թրթնջուկից եւ ջրից պատրաստված թուրմի թրջոցներն օգտակար են քոսի դեպքում, իսկ բուն թրթնջուկը եւ հյութը օգտագործում են բաղնիքներում: Ատամնացավի դեպքում բերանի խոռոչը ողողում են թրթնջուկի թարմ հյութով եւ գինու հետ եռացրած թրթնջուկի թուրմով: Սա նաեւ օգնում է ականջի տակ առաջացած ուռուցքների դեպքում: Թրթնջուկը եւ նրա սերմերն ամրացնող հատկություն ունեն: Թրթնջուկը, հատկապես վայրի տեսակը, օգնում է կարիճի կծոցների դեպքում, իսկ եթե դրա սերմերն ուտեք կարիճների եւ օձերի խայթոցներից առաջ, ապա այդ կծոցները ձեզ չեն վնասի»:
- Մեր պապերը, պարզվում է, դիզենտերիան բուժել են հազարաթերթիկի միջոցով: 1ճ/գ չորացրած բույսի վրա 1 բաժակ եռջուր լցնել եւ փոքր-ինչ եռացնել: Թողնել սառչի եւ ուտելուց առաջ օրը 1 ճաշի գդալով խմել:
- Առաջին նախանշանների եւ բուժման ժամանակ հավասար քանակությամբ հազարաթերթիկի եւ արեւքուրիկի (զվերաբոյ) 1 ճաշի գդալ չոր տերեւների վրա 1 թեյի բաժակ եռջուր լցրեք եւ խմեք օրվա ընթացքում ճաշելուց առաջ:
- Ժողովրդական բժշկության մեջ այս հիվանդության բուժման համար օգտագործվում է նռան կեղեւը: 1 թեյի գդալ չոր կեղեւի վրա 1 բաժակ եռջուր լցրեք, թրմեք: Օրվա ընթացքում 2 բաժին` 2 բաժակ պատրաստեք եւ խմեք այն:
Դիզենտերիայի բուժիչ դեղատոմսերին կանդրադառնանք առաջիկայում: Այժմ նույն ընթերցողի խնդրանքով մի քանի դեղատոմսեր ներկայացնենք նաեւ դիսբակտերիոզի համար:
Դիսբակտերիոզ
Դիսբակտերիոզը օրգանիզմի, մասնավորապես` աղիների միկրոֆլորայի կազմի եւ քանակական հարաբերակցության փոփոխությունն է: Մարդու օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները չեն կարողանում պայքարել դրանց դեմ: Այս հիվանդության պատճառները մի քանիսն են. ստամոքսահյութի թթվայնության իջեցումը, աղիների անանցանելիությունը, անտիբիոտիկների չափից շատ օգտագործումը, որոնք մահացության են հասցնում միկրոֆլորայի մաս կազմող կարեւոր բաղկացուցիչներին, սննդակարգի խախտումները, ալկոհոլը, եւ այլն: Նախանշաններն են` փորլուծությունը, յուղոտ կղանքը, քաշի անկումը եւ անեմիան:
Ժողովրդական այս բուժամիջոցը ամենաարդյունավետն է համարվում դիսբակտերիոզի դեպքում: Ավելին, պատմում են, որ ակնթարթորեն բուժում է այն` մեկ օրում: Դեղատոմսի տարածման հեղինակն ապրել է գյուղում, բուժման առաջին օրերին նա կաթնամթերք է օգտագործել, քանի որ լսել էր, թե թթված կաթը բուժում է դիսբակտերիոզը: Բայց կաթը, կեֆիրը օգտագործելով հանդերձ` բուժման այդպես էլ չէր հասնում: Եվ ահա նրա ձեռքն է ընկնում մի դեղատոմս, որն օգնում է նրան: Կես լիտր կաթը տաքացնում եք, ավելացնում եք մեկական ճաշի գդալ բնական մեղր եւ շաքար: Մոտ 2 գրամ խմորիչ (դրոժի) եք ցանում վրան եւ 1 ժամ թողնում եք տաք տեղում, որպեսզի թրմվի: Հիշեք, որ 1 ժամից ավելի չի կարելի թրմել, այլապես չի ստացվի դեղամիջոցը: 1 ժամից ավելի թրմելու դեպքում կստացվի տնական յուրօրինակ գարեջուր, օղի: Դրանք հենց այն բակտերիաներն են, որոնք ոչնչացվել են: Թրմելուց հետո, ճաշելուց 1 ժամ առաջ այդ ամբողջը խմում եք: Ցանկալի է` առավոտյան: Մի քանի օր, մի քանի բաժակ դրանից խմելուց հետո դուք ամբողջովին կբուժվեք դիսբակտերիոզից:
- Կաթնաշոռի շիճուկը եւ նախկինում, եւ այսօր` ժամանակակից բժշկության մեջ դիսբակտերիոզի հիմնական բուժիչ միջոց է հանդիսանում: Պատրաստման ձեւը շատ հեշտ է: Կեֆիրը տեղադրեք տաք ջրի մեջ: Հետզհետե կեֆիրը կմասնատվի` կաթնաշոռի եւ շիճուկի: Հենց այդ շիճուկն էլ այն հրաշալի միջոցն է, որն անհրաժեշտ է բուժման` աղիների միկրոֆլորայի վերականգնման եւ նորմալ աշխատանքի համար:
- Դիսբակտերիոզը նաեւ կարող եք բուժել հետեւյալ կերպ. եռացրեք 1 լիտր կաթը, թողեք սառչի: Այնուհետեւ չորացրած սեւ հացը կտոր-կտոր տեղադրեք կաթի մեջ, թողեք 24 ժամ: Հետո կրկին չոր հացից կտորներ լցրեք մեջը: Ընդ որում, հացի այս վերջին կտորները պետք է մինչ այդ լավ ներծծված լինեն սխտորահյութով: Թթվեցրած կաթը պատրաստ է: Պետք է պահել սառնարանում, օգտագործել ուտելուց առաջ: Համեղ է եւ շատ օգտակար:
Այս հիվանդության հետ կապված դեղատոմսերին առաջիկայում եւս կանդրադառնանք։
Ani
07.09.2012
Կարդացեք նաև
Սուր շնչառական վարակները հարուցվում են տարբեր վիրուսներով՝ ներառյալ գրիպը, պարագրիպը, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսը, կորոնավիրուսները, ռինովիրուսը և այլն...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար են...
Երեխաների մոտ վերին շնչառական ուղիների սուր, ինքնաապաքինվող վիրուսային ինֆեկցիան հաճախ բնորոշում են «մրսածություն» (Common cold) ձևակերպմամբ...
Հակաբիոտիկների առանց համապատասխան ցուցումների կիրառումը կարող է բերել ալերգիկ ռեակցիաների, ինչպես նաև հանգեցնել աղիների յուրահատուկ մանրէային բորբոքման զարգացմանը: Հակաբիոտիկները բացասաբար...
Խոսենք վերջին շրջանում կարմրուկի տարածվածության մասին:
Երկար տարիներ, բարեբախտաբար, կարմրուկի գրանցված որևէ դեպք չունեինք: Առանձին դեպքեր գրանցվում էին...
Գրիպը՝ վիրուսային վարակիչ հիվանդություն է, որը փոխանցվում է հիմնականում օդակաթիլային ճանապարհով։ Այն այլ սուր շնչառական վիրուսային վարակներից տարբերվում է առավել ծանր ընթացքով, բարդությունների զարգացման բարձր ռիսկով...
Առիթմիաները հիվանդությունները մի մեծ խումբ են, որոնք կարող են արտահայտված լինել ինչպես սրտի արագ կամ դանդաղ աշխատանքով, այնպես էլ ավելի վտանգավոր երևույթներով, ինչպիսիք ուշագնացությունները...
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ահազանգում է կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին («B.1.1.529»)` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող...
Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ...
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն